Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է սկսել
Ադրբեջանական լրատվամիջոցները հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում են, որ Նախիջևանում զինված ուժերի զորավարժություններ են մեկնարկել։
Նշվում է, որ առանձին համազորային բանակում անցկացվել են 2024թ․-ի ուսումնական տարվա առաջին երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները համազորային միավորումների համար:
Ինչպես նաև, դրա հետ մեկտեղ, ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ,ինչպիսիք են օրինակ պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը։