Իսրայելը հարվածել է Լիբանանին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» թիրախներին։
Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Հարձակման ենթարկված թիրախները ներառում էին կազմակերպության կողմից օգտագործվող շենքը Մարվահինում, ենթակառուցվածքները Լաբբունում և Այտա ալ-Շաբի դիրքը, որտեղից նախկինում հրթիռներ էին արձակվել Իսրայելի հյուսիսում, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: