Դոնալդ Թրամփը վերահսկում է Հանրապետական կուսակցությունը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ուժեղացնում է իր վերահսկողությունը Հանրապետական կուսակցության վրա։ Ըստ Deutsche Welle-ի՝ նրա որդու կինը՝ Լարան և նրա ամենամոտ գործընկերներից մեկը՝ Մայքլ Ուոթլին, ուրբաթ օրը՝ մարտի 8-ին, ստանձնել են առանցքային պաշտոններ Հանրապետական ազգային կոմիտեում՝ ընտրությունների ռազմավարության համակարգման, հավաքագրման համար պատասխանատու կառույցում։
Հյուսիսային Կարոլինայի հանրապետականների ղեկավար Մայքլ Ուոթլին պաշտպանում է Թրամփի այն պնդումը, որ դեմոկրատ Ջո Բայդենը հաղթել է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում կեղծիքների միջոցով։