Սուդանի նախագահի որդին Անկարայում վթարի է ենթարկվել. նրա վիճակը ծանր է
Սուդանի Հանրապետության ինքնիշխան անցումային խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի որդին՝ Մուհամմեդ Աբդել Ֆաթահ ալ Բուրհան Ռահմանը, վթարի է ենթարկվել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
Երիտասարդի վարած մոտոցիկլետը բախվել է մեքենային։
Նրա վիճակը գնահատվում է ծանր։