Զելենսկին Թուրքիայում կուսումնասիրի տեղական զենքի արտադրությունը
Թուրքիա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է հանդիպել զենքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակը։
«Այցի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի պաշտպանական-արդյունաբերական ոլորտում համատեղ նախագծերին։ Վլադիմիր Զելենսկին կայցելի նավաշինական գործարաններ, որտեղ կառուցվում են ուկրաինական նավատորմի դետալներ և կհանդիպի թուրքական պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։