ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի ցանկանում հակամարտություն Չինաստանի հետ
Մենք ցանկանում ենք մրցակցություն Չինաստանի հետ, բայց չենք ցանկանում հակամարտություն։ Եվ մենք ավելի ուժեղ դիրքերում ենք հաղթելու 21-րդ դարի մրցակցությունը Չինաստանի կամ որևէ այլ մեկի դեմ։
Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ:
Դեմոկրատ նախագահն ասել է, որ տարիներ շարունակ լսել է իր հանրապետական ընկերներից և շատ այլ քաղաքական գործիչներից, որ Չինաստանը վերելք է ապրում, իսկ Ամերիկան հետ է մնում:
«Նրանք սխալվում են։ Ամերիկան վերելք է ապրում։ Մենք ունենք աշխարհի լավագույն տնտեսությունը։ Իմ իշխանության գալուց ի վեր մեր ՀՆԱ-ն ավելացել է։ Իսկ Չինաստանի հետ մեր առևտրային դեֆիցիտը իջել է վերջին 10 տարում ամենացածր կետին։ Մենք դեմ ենք չինացիների անարդար տնտեսական գործելակերպին և պաշտպանում ենք խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում։ Ես վերականգնեցի մեր գործընկերությունն ու դաշինքները Խաղաղ օվկիանոսում: Ես երաշխավորեցի, որ ամերիկյան ամենաառաջադեմ տեխնոլոգիան չի կարող օգտագործվել չինական զենքի մեջ»,-նշել է Բայդենը։