Իմ ուղերձը նախագահ Պուտինին պարզ է` մենք չենք նահանջի․ Բայդեն
Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսում իր ավանդական տարեկան զեկույցով ելույթի ժամանակ ուղերձ է հղել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ ամերիկացիները չեն նահանջի և չեն թեքվի այլ ուղղությամբ։
«Իմ ուղերձը նախագահ Պուտինին պարզ է. Մենք չենք նահանջի»,- ասել է Բայդենը։
Նա կրկին կոչ է արել ամերիկյան խորհրդարանին իր ստորագրությանը ներկայացնել օրինագիծ, որը նախատեսում է Կիևին բազմամիլիարդանոց օգնություն հատկացնել։ Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ փաստաթղթի շուրջ անցյալ տարվա աշնանից: