Հայտնի է դարձել, թե երբ է Շվեդիան պաշտոնապես անդամակցելու ՆԱՏՕ-ին
Շվեդիայի դրոշը երկուշաբթի՝ մարտի 11-ին, կծածանվի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Այս մասին հայտնում է TV4-ը։
Այս արարողությունը կազդարարի դաշինքին թագավորության անդամակցության սկիզբը։ Ներկա կլինեն վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենը և այլ քաղաքական գործիչներ։ Հրավիրված են ՆԱՏՕ-ի երկրների դեսպաններ:
Հունգարիայի նոր նախագահ Թամաշ Շույոկը մարտի 5-ին ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին համաձայնագրի վավերացումը։ Հունգարիան դարձավ դաշինքի վերջին երկիրը, որը հավանություն տվեց շվեդական հայտին։