ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանի համար ռազմական անակնկալների մասին է հայտարարել
Ուկրաինան ռազմական անակնկալներ է պատրաստել Ռուսաստանի համար:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անհամբեր սպասում է, թե այդ անակնկալներն ինչպես կօգնեն ուկրաինական բանակին։
Միլլերը մանրամասներ չի հայտնել՝ հավելելով միայն, որ Ուկրաինան նախկինում մեծ հաղթանակներ է տարել մարտի դաշտում։