Ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն կռվի. Ջոն Քիրբի
Ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն կռվի: Այս մասին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է ճեպազրույցում՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին:
«Ես չեմ վերլուծի նախագահ Մակրոնի խոսքերը: Նա, անշուշտ, իրավունք և հնարավորություն ունի արտահայտելու իր կարծիքը: Ես կարող եմ խոսել միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ գլխավոր հրամանատարի անունից»,- ասել է Քիրբին։
«Նա Ուկրաինայի պատերազմի ժամանակ հենց սկզբից հասկացրեց, որ ամերիկյան զորքերը չեն կռվի ուկրաինական տարածքում»,- ընդգծել է նա։
Քիրբին նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշնակիցներին չի խնդրել զորքեր ուղարկել Ուկրաինա։