Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է ռազմական զրույցի արտահոսքի պատճառը
Բունդեսվերի սպաների խոսակցության գաղտնալսումը, ըստ երևույթին, տեղի է ունեցել Սինգապուրում, մասնակիցներից մեկը կապվել է անապահով գծի միջոցով։
Այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Պատճառը, որ օդուժի զրույցը կարող էր ձայնագրվել, կապված էր տեխնոլոգիայի օգտագործման անձնական սխալի հետ: Ոչ բոլոր մասնակիցներn են պահպանել անվտանգության ընթացակարգերը, ինչպես սահմանված էր»,- ասել է նա:
Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ զրույցի գաղտնալսման ժամանակ Բունդեսվերի կապի ուղիները վտանգի չեն ենթարկվել։