Ուկրաինայում F-35 չկա. Պենտագոնը հերքել է
ԱՄՆ-ն Ուկրաինայում F-35 կործանիչներ չի օգտագործում, RIA Novosti-ին հայտնել են Պենտագոնից։
«ԱՄՆ-ը F-35-ը չի օգտագործում Ուկրաինայում»,- ասել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Սինգապուրի պաշտպանության նախարար Նգ Էնգ Հենի հայտարարությունը, ով հակառակն է հայտարարել։
Նախօրեին սինգապուրցի նախարարը, ելույթ ունենալով ռազմական մատակարարումների վերաբերյալ բանավեճում, ասել էր, որ Վաշինգտոնն օգտագործում է F-35 կործանիչներ՝ Ուկրաինայում ռուսական զորքերի հակաօդային պաշտպանության համակարգերի դիրքերը որոնելու համար։ Նրա խոսքով՝ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՆԱՏՕ-ի երկրներին։