Երկրաշարժ՝ Թուրքիայում․ ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում
Թուրքիայի արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Նշվում է, որ օջախը գտնվել է Ենիջե գյուղի մոտակայքում՝ 10 կիլոմետր խորության վրա։
Ցնցումներ են զգացվել նաև Ստամբուլում։