Բաքվում հակահայկական պատումները դպրոցում վերջին տարիներին զուգորդվում են ռազմականացվածության աճով Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Ավանեսյանի գոլը հաղթանակ է պարգևում Բալթիկային գավաթային խաղում Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել գետի մյուս ափ Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Հարյուրավոր հատուկջոկատայիններ՝ Կիրանցում, իրավիճակը մնում է լարված․ ՈՒՂԻՂԵրևանում տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ) 4-րդ օրն է՝ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին (տեսանյութ) Կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնմանը, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ․ Սաղաթելյան Երկու նոր ավտոբուսները Երևանում հարվածել են իրար, կա ԲԿ տեղափոխված քաղաքացի (տեսանյութ) Զելենսկիին նախազգուշացվել է ճակատում աղետալի վիճակի մասինՍրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք, լա՞վ եք զգում. քաղաքացին` ոստիկաններին (տեսանյութ) Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում նշել են, թե ով է կազմակերպել 2014 թվականին Օդեսայի սպանդըԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցում կրկին լարված իրավիճակ է․ ՈՒՂԻՂ Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Կուլեբա Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի Գեղարքունիքի մարզում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա (տեսանյութ) Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում (տեսանյութ) Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Դանիելյան Քանի սրանք իշխանության են, «դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են ՀՀ ինքնիշխանությունը. Աբրահամյան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացներըՀայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Միրզոյանը կարևորել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու հարցում Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը
Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է արգելված զենք կիրառելու մեջՏավուշում իրականացվում է հանուն թուրքի օպերացիա՝ հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում․ ԶոհրաբյանԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին․ Ժաննա ԱնդրեասյանՔրեակատարողական ծառայողների աշխատվարձը կբարձրանա
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
46-ամյա տղամարդը կալանավորվել է Հրազդանի կիրճում սպանության գործովԿիրանցիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված գործողությունները նման են պետական ահաբեկչության. Պետրոսյան (տեսանյութ)Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)«Մեր դրոշը ծածանվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի»․ ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված շուրջ 106000 անձի, ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն կտրամադվի՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով
Ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am
Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ․ Փաշինյան
Այ սենց որ կազմակերպված մեր սահմանը պահեիք` թուրքը մեր սահման չէր մտնի. Գառնիկ Դանիելյանը` Կիրանցը շրջափակած ոստիկաններին (տեսանյութ)
Մամուլ

Պայմանագիրը խզվել է, շինարարությունը դադարել, իսկ մարզային պատասխանատուն պատշաճ չի ծանուցվում․ շինարարական ոլորտում Կառավարության հերթական ձախողումը Լոռու մարզում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Իշխող կառավարությունը եւս մեկ շինարարական նախագիծ է ձախողել։ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցումը, որը մեկնարկել էր 2021 թվականին եւ նախատեսվում էր ավարտին հասցնել 2023 թվականին, մինչ այժմ ավարտված չէ։

2024 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն բաց մրցույթի գնման ընթացակարգով 421 մլն 690 հազար դրամ է հատկացրել՝ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման մնացորդային աշխատանքներն ավարտելու համար։

Կառավարությունը 2022 թվականի հուլիսի 7-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի, կապահովվի Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի եւ Արագածոտնի մարզի՝ Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների շարունակականությունը: 2021 թվականի ընթացքում քաղաքաշինության կոմիտեն Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների, որակի տեխնիկական հսկողության, խորհրդատվական ծառայության, շենքի կառուցման աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողության ծառայության եւ այլ մատակարարումների համար այս բնակելի համալիրի հետ կնքել է 7 պայմանագիր։ Պայմանագրերը կնքվել են «ՄԻՔՆԱՐ» ՍՊԸ, «Վանարխ» ՍՊԸ եւ «Դ.Ա.Ն. ՇԻՆ» ՍՊԸ ընկերությունների հետ։

2021 թվականի պայմանագրով սահմանված էր, որ շինարարական աշխատանքները պետք է սկսվեին պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եւ աշխատանքների կատարման ողջ ծավալով կատարման ժամկետ է սահմանվում 480 օրացուցային օրը՝ այսինքն 1 տարի 3 ամիս ժամկետը։ Նշված ժամկետում աշխատանքը պետք է ավարտվեր. հիշյալ պայմանագրի ընդհանուր գինը կազմել էր 574 մլն դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը Լոռու մարզի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացավ, որ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման ընթացքում կառուցապատող ըկերության հետ խնդիրներ են եղել՝ աշխատանքները ո՛չ ժամանակին եւ ո՛չ պատշաճ կատարելու պատճառով. «Նախկին կապալառուի հետ պայմանագիրը խզվել է, եւ այժմ նոր պայմանագիր կնքելու գործընթաց է ընթանում։ Հիմա մեզ դեռ վերջնական ոչինչ չեն հայտնել, քանի որ պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է։ Մենք դիմել ենք, սակայն դեռ պատասխան չենք ստացել. ուզել էինք 2024 թվականի պայմանագրերի փաթեթ, բայց պատասխան չենք ստացել։ Նոր կապալառուի վերաբերյալ կնքված պայմանագրից ես տեղյակ չեմ. համենայնդեպս, մեզ պաշտոնապես չեն հայտնել»։

Մեր զրուցակիցը դժվարացավ հիշել՝ նախկին կապալառուն ով է եղել, սակայն նշեց, որ շինարարը եղել է Աշոտ Դանիելյանը։ Հավելեց նաեւ, որ բնակիչներին տեղեկացրել են, որ բնակելի շինության աշխատանքները կավարտվեն 2023 թվականին, իսկ պայմանագրում բոլորովին այլ բան է նշված։

Բանն այն է՝ քաղաքաշինության կոմիտեն տարեսկզբին կնքել է նոր պայմանագիր՝ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման մնացորդային աշխատանքները ավարտին հասցնելու համար, սակայն, մարզում այդ մասին չեն ծանուցվել։

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքաշինության կոմիտեից տեղեկացավ, որ վերջին կնքված պայմանագրով շինարարության համար հատկացվել է 270 օրացուցային օր։

Նախորդ փորձից հետո տուժած քաղաքաշինության կոմիտեն նոր պայմանագրում առանձին կետ է սահմանել, ըստ որի, շինհրապարակի պատշաճ կազմակերպումը, կահավորումը չկատարելու դեպքում, սահմանվում է տուգանք՝ 350 հազար դրամ: Տեխնիկական անվտանգության նորմերը չպահպանելու համար՝ 1 մլն դրամ, սանիտարահիգենիկ եւ բնապահպանական նորմերի չպահպանման համար՝ 700 հազար դրամ։

Այսինքն՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։

Ստացվում է, որ բավական չէ այն, որ մեկ տարուց ավել ուշացվել է բնակելի շենքի շինարարությունը, հիմա էլ մարզային պատասխանատուն պատշաճ չի ծանուցվում, որ նոր գործընթացներ կան։ Փաստը մնում է փաստ, որ շենքը չկա, գումարները միանշանակ վերադարձված չեն, սակայն նոր պայմանագրով միլիոնները հատկացված են։

Վերջում՝ որպես եզրակացություն, կարող ենք ընդգծել, որ նոր իշխանությունները շինարարական ոլորտում գրեթե ոչ մի գործարք չեն հաջողել, եւ որպես գլխավոր կոռուպցիոներ՝ պատժվեցին մարզպետները եւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: