70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածՀայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ»ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․ «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»Կիլիան Մբապպեն դոպինգ թեստ է հանձնելՓաշինյանը կրկին «ՔՊ» նիստ է գումարել Թուրքիան դատի է տվել ԻսրայելինՀՀ-ն զավթած 5-րդ շարասյունը ունի միայն ոստիկանություն և պատերազմով մարդկանց սպառնալու տեռոր․ Դանիելյան Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվի բնակչության անվտանգությունը Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ Բաքվում հակահայկական պատումները դպրոցում վերջին տարիներին զուգորդվում են ռազմականացվածության աճով Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Ավանեսյանի գոլը հաղթանակ է պարգևում Բալթիկային գավաթային խաղում Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել գետի մյուս ափ Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Հարյուրավոր հատուկջոկատայիններ՝ Կիրանցում, իրավիճակը մնում է լարված․ ՈՒՂԻՂԵրևանում տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ) 4-րդ օրն է՝ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին (տեսանյութ) Կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնմանը, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ․ Սաղաթելյան Երկու նոր ավտոբուսները Երևանում հարվածել են իրար, կա ԲԿ տեղափոխված քաղաքացի (տեսանյութ) Զելենսկիին նախազգուշացվել է ճակատում աղետալի վիճակի մասինՍրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք, լա՞վ եք զգում. քաղաքացին` ոստիկաններին (տեսանյութ) Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում նշել են, թե ով է կազմակերպել 2014 թվականին Օդեսայի սպանդըԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցում կրկին լարված իրավիճակ է․ ՈՒՂԻՂ Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Կուլեբա Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի Գեղարքունիքի մարզում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա (տեսանյութ) Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում (տեսանյութ) Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Դանիելյան Քանի սրանք իշխանության են, «դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են ՀՀ ինքնիշխանությունը. Աբրահամյան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացներըՀայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Միրզոյանը կարևորել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու հարցում Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը
Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է արգելված զենք կիրառելու մեջՏավուշում իրականացվում է հանուն թուրքի օպերացիա՝ հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում․ ԶոհրաբյանԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին․ Ժաննա ԱնդրեասյանՔրեակատարողական ծառայողների աշխատվարձը կբարձրանա
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
Տեսանյութ

ՀՀ-ն առաջարկում է մինչ խաղաղության պայմանագիրը ստորագրել սպառազինությունների վերահսկման պայմանագիր (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը` Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում.

«Հարգարժա՛ն Համաժողովի նախագահ,

Հարգարժա՛ն Համաժողովի գլխավոր քարտուղար,

Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ պատվիրակներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ որպես դիտորդ պետություն։ Մենք հավատացած ենք, որ Զինաթափման համաժողովը ծառայում է որպես ազգերի միջև երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ՝ նպատակ ունենալով ձևավորել վստահություն և փոխըմբռնում ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Հայաստանը, որպես դիտորդ երկիր, ցանկանում է ակտիվորեն ներգրավվել համաշխարհային մակարդակում զինաթափման ջանքերի խթանմանն ուղղված խորհրդակցություններին, քննարկումներին և նախաձեռնություններին:

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը սպառազինությունների վերահսկման և չտարածման ոլորտներում միջազգային պարտավորությունների համընդհանուր կատարմանը և մեր հաստատակամ աջակցությունը դրա հիմքում ընկած կառույցներին:

Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի լիարժեք, ամբողջական և արդյունավետ իրականացմանը։ Լինելով զենքի չտարածման քաղաքականության ակտիվ ջատագով՝ մենք վերահաստատում ենք մեր լիակատար համապատասխանությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը։

Ավելին, «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը» մենք համարում ենք անփոխարինելի հենասյուն և գործիք միջուկային զենքի չտարածման և զինաթափման համաշխարհային ռեժիմի համար :

21-րդ դարի սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար նոր միջազգային կարգավորիչ գործիքները կամ մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն հավանական հակամարտությունները կանխելու և կյանքեր փրկելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը համապատասխան: Այս առումով, մեր խորին համոզմունքն է, որ մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ միայն մեր ձեռք բերածը պաշտպանելուն և առաջ մղելուն, այլ արագ տեխնոլոգիական առաջընթացին համապատասխանեցնելուն, հատկապես արհեստական բանականության, մահաբեր ինքնավար զենքի համակարգերի կամ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը քաջատեղյակ է հակամարտությունների կործանարար ազդեցությանը՝ մեր նորագույն պատմության մեջ անցնելով պատերազմների ողբերգական հետևանքների միջով։ Այս ցավոտ անցյալը մղում է մեզ համառորեն հանդես գալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, սպառազինության անվերահսկելի և զանգվածային ձեռքբերման կանխարգելման և զինաթափման օգտին:

Սպառազինությունների վերահսկման ռեժիմների քայքայումը վակուումում տեղի չի ունենում։ Դա սովորաբար հետևանք է հիմնական պայմանագրերին և փաստաթղթերին տարիներ շարունակ անհամապատասխանության, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության այնպիսի կարևոր սկզբունքների նկատմամբ անտարբերության, ինչպիսիք են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը և միջազգային խաղաղության ու անվտանգության, բարիդրացիական հարաբերությունների պահպանումը։ Նման խախտումների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման միջազգային ձախողումները սովորաբար վերածվում են արյունալի հակամարտությունների և ռազմական գործողությունների:

Նման պայմաններում է, որ Ադրբեջանը 2020 թվականին դաժան պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ներթափանցեց Հայաստանի ինքնիշխան տարածք և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ավելի քան 108.000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտման ենթարկեց իր նախնիների հայրենիքից։

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից: Մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նախապես համաձայնեցված սկզբունքներից հետ կանգնելով՝ Ադրբեջանը շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։ Մասնավորապես, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը և 1991 թվականի սահմանը վերականգնելու նպատակով սահմանազատման գործընթացի իրականացումը հետևողականորեն մերժվել են Ադրբեջանի կողմից։

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը շարունակում է իր իրական ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և հավատի հաստատման ուղղությամբ։ Այդ նպատակով մենք առաջարկել ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դուրս բերում՝ սահմանակից տարածքների հետագա ապառազմականացմամբ։ Հայաստանը նաև առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր առաջարկները մինչ այժմ անտեսվել կամ մերժվել են Ադրբեջանի կողմից, մենք վճռական ենք շարունակելու մեր ջանքերը։

Հարգելի՛ գործընկերներ,

Սպառազինությունների վերահսկման և չտարածման ճարտարապետությունը ստեղծվել է բոլորի համար ավելի անվտանգ և ապահով կյանք երաշխավորելու նպատակով: Դա հնարավոր չէ իրականացնել առանց համատեղ ջանքերի, փոխզիջումների և քաղաքական կամքի։

Մենք հավատացած ենք, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունն ու համագործակցությունն արդյունավետ զինաթափման ջանքերի հիմնաքարերն են։ Հայաստանը պատրաստկամ է համագործակցել անդամ երկրների հետ՝ կիսելով փորձը, գիտելիքները և ռեսուրսները՝ մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Բաց հաղորդակցության և ընդհանուր եզրեր գտնելու հանձնառության միջոցով մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ավելի ապահով և անվտանգ աշխարհ:

Շնորհակալ եմ»: