Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլարմոնիկ նվագախումբը
Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլարմոնիկ նվագախումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Վերջին զարգացումների բերումով արդեն շատերն են տեղյակ, որ Մաեստրո Սերգեյ Սմբատյանը հանդիսանում է նաեւ Մալթայի ֆիլարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։
Նախորդ ամառ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումից, նրան կալանավորելուց հետո, սակայն, Մալթայի ֆիլարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշում էր կայացրել կասեցնել Մաեստրոյի հետ կնքված պայմանագրի կատարումը։ Այս մասին տեղեկություններ տարածվեցին նաեւ մամուլով։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօր պաշտոնական ծանուցում ենք ստացել այն մասին, որ նվագախմբի տնօրենների խորհրդի որոշմամբ Սերգեյ Սմբատյանի պաշտոնավարումը կվերականգնվի ու նա կշարունակի Մալթայի ֆիլարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը որպես գլխավոր դիրիժոր»,- գրել է նա։