Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզում
Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն
Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 67 իսրայելցի զինվոր
Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչի պաշտոնից
Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․Արմեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյանը մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի երկերի վերահրատարակության շնորհանդեսին (տեսանյութ) Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը Մ22 ԵԱ. հայ բռնցքամարտիկները հաղթանակով են ավարտել մրցումային առաջին օրը Պարեկներն ու բժիշկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը, ապա վնասազերծվել են կասկածյալներից 3-ը Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը Մակրոնը կոչ է արել դադարեցնել Իսրայելին զենքի վաճառքըՌուս-ուկրաինական պատերազմը սկսվեց անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը չքննարկելու պատճառով. ՍիյարտոՊապիկյանին մնացել են Նիկոլի հռչակած կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ձեռնարկություններին օգնում է զարգանալ Վրաստանում Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել Նա անում է այն, ինչ ցանկանում է. Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Մբապեի մասին Սուրբ Վարվառայի մասունքը տարվել է Արայի լեռան ստորոտին գտնվող Ծաղկեվանք Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը Եվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստանի հավաքականը զիջեց Սլովենիային Սպասվում է անձրև և ամպրոպ Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել ԱԳՆ-ում անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի Նշանավանի դպրոցից հեռացրել են զոհվածների լուսանկարները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը Երկրպագուների միասնական երթ Ազգերի լիգայի Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած ԱԲ-ն արդյունավետ կիրառելով հնարավոր կլինի թռիչքային աճի ներուժ գեներացնել ՀՀ տնտեսության համար Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Փաշինյանին զեկուցել են՝ սահմանապահ ծառայությունը «Զվարթնոց»-ում կատարվում է առանց լուրջ միջադեպերի Գրոզնիում պայթյունի հետևանքով երկու երեխա և երկու մեծահասակ է մահացել Հրազդան քաղաքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արտաշատում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը» Հոկտեմբերի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱնահիտ Մանասյանը Լոռու կայազորային հոսպիտալում քննարկել է զինծառայողների բուժման ընթացքըԻրաքի իսլամական դիմադրությունը ստանձնել է Իսրայելի հյուսիսում գտնվող թիրախի վրա հարձակման պատասխանատվությունըՉի՛ կարելի բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից. ՇարմազանովԱլիևն ինչո՞ւ հուլիսյան քառօրյա մարտերի «տաք հետքով» պաշտոնանկ արեց հենց Մամեդյարով․ վերլուծաբան
ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ․ Ռուբեն ՌուբինյանԲայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմ հայտարարելու ակտԺողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել․ Արա ՊողոսյանՆիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներինՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգը բացարձակապես կապ չունի ազգային շահերի հետ․ Լիլիթ ԳալստյանՍտեփանավանի նախկին քաղաքապետը, կինն ու զավակները հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. ՀետքԽաղաղությանն այլընտրանք չկա․ Վահագն ԽաչատուրյանՓաշինյանն ուժայիններով լեցուն դահլիճում հնչեցրել է հերթական սուտը․ Արշակ ՍարգսյանԹուրքիան կսատարի «Խաղաղության խաչմերուկ»-ին, եթե լինի մերձեցում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. թուրք պրոֆեսորՍիրիայում ամերիկյան բազան ենթարկվել է հարձակման
Մշակույթ

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի «մշակութապահպան» վանդալիզմի մասին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել  Ադրբեջանի «մշակութապահպան» վանդալիզմի մասին: Այն ներկայացնում ենք ստորև.

«Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար կազմակերպում է մշակույթային ժառանգության պահպանությանը նվիրված միջոցառումներ, պանելային քննարկումներ։ Օրերս տեղի է ունեցել «Մշակութային ժառանգություն» խորագրով համաժողովը, որի շրջանակներում անցկացվել են մի շարք պանելային քննարկումներ՝ նվիրված նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և արդի մարտահրավերների խնդրին։ 

Թվում է, թե ասվածը խնդրահարույց չէ, սակայն խնդրահարույց և նույնիսկ զավեշտալի է դառնում, երբ «մշակութային ժառանգության պահպանության» կողքին հատ առ հատ դնենք հայկական մշակույթի այն նմուշները, որոնք անցած տասնամյակների ընթացքում պարբերական և հետևողական, համակարգային կերպով ոչնչացվել են ադրբեջանական իշխանությունների ուղղակի պատվերով։ 

Մշակույթի պահպանության մասին անհանգստացող ադրբեջանական իշխանությունները կարո՞ղ են արդյոք պատասխանել այն պարզ հարցին, թե որտեղ են Հին Ջուղայի հազարավոր խաչքարերը, և արդյոք բարոյական է գերեզմանատան տեղում հրաձգարան կառուցելը, արդյոք բարոյական է Բաքվի հայկական եկեղեցին ֆիզիկապես պահպանելը, բայց որպես պահեստ օգտագործելը, արդյոք բարոյական է Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին, ըստ «ճարտարապետական հարմարության» վերակառուցման ենթարկելը կամ գերեզմանատան միջով ճանապարհ անցկացնելը, արդյո՞ք մշակութապահպան քայլ է Բաքվի հայկական ճարտարապետության յուրացումը և հայկականության առհասարակ մերժումը, որը եթե ինչ֊որ ժամանակ արվում էր լուռ և քողարկված, ապա այժմ արվում է բացահայտ` առանց պատժելիության վախի, ինչն առաջացնում է երևույթի շարունակականության աճող սպառնալիք։

Սրանք պարզագույն հարցեր են, որոնց պատասխանը գտնելը մեծ ջանքեր չի պահանջում․ Սա կրոնական և էթնիկ խտրականության վառ դրսևորում է, երբ խոսվում է մեկ մշակույթի պահպանության մասին, բայց գործնականում իրականացվում է մեկ այլ մշակույթի տեղային ամբողջական ոչնչացում։ 

Ստացվում է, որ մշակութակործան իշխանությունը խոսում է «մշակութապահպանության» մասին։ Սա «մշակութապահպան» վանդալիզմ է, որը ժամանակակից աշխարհում նախադեպային սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը և ժողովրդավարացմանը»: