Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց միասնական ցուցահանդես՝ նվիրված Նկարիչների միջազգային օրվան (լուսանկարներ)
Դեկտեմբերի 16-ին` Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախաձեռնությամբ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց միասնական ցուցահանդես՝ նվիրված Նկարիչների միջազգային օրվան:
Ցուցահանդեսի բացման և գնահատանքի խոսքով հանդես եկավ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ինչպես նաև Տավուշի մասնաճյուղի ղեկավար Ռոմեո Մելիքյանը։
Ցուցահանդեսն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին Իջևանի երաժշտական դպրոցի սաները։
Բացման հանդիսավոր արարողության ավարտին հանձնվեցին մրցանակներ՝ նվիրատու բարերարի կողմից ընտրված հեղինակներին։
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս։ Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Թատերական 2, «Վերնատուն» պատկերասրահ։