Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմ ոչ-ոքի է խաղացել
Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը ոչ-ոքի է խաղացել Սերբիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը ոչ-ոքի խաղացել Հունաստանի թիմի հետ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ տղամարդկանց առաջնությունում հաղթել է Շանթ Սարգսյանը: Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է:
Կանանց առաջնությունում հաղթել է Մարիա Գևորգյանը: Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվել է:
Առաջնության ավարտից երեք տուր առաջ տղամարդկանց հավաքականը 8-րդ տեղում է, իսկ կանանցը՝ 10-րդ։
7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Հունգարիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Էստոնիայի թիմի հետ: