Ցավում եմ իրենց համար, շատերին անունով գիտեմ․ կգա ժամանակ, ուղղակի աչքերին նայելով՝ կասեմ բոլորին անունով․ Բագրատ Սրբազան
Հոգին հաղթել է դուխին, դուխն իր ծունկը ծալել է այսօր հոգու դիմաց, և այս ճանապարհը լինելու է եռագույնի հաղթանակը՝ սև ու սպիտակի վրա։ Լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Արձագանքելով հարցին, թե՝ Սփյուռքը կմիանա՞ նրանց, Սրբազանն ասաց, որ 10 տարի ապրել է Կանադայում, երկու տարի՝ Անգլիայում։
«Պարզվում է՝ այն ժամանակ էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել, որովհետև շքանշան են տվել՝ Եղիսաբեթ երկրորդի շքանշանը»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանը նշեց, որ իր մասին չարախոսում են նրանք, ովքեր փող են ստանում հայրենիք «կրծելու համար»։
«Ցավում եմ իրենց համար, շատերին անունով գիտեմ, կգա ժամանակ, ուղղակի աչքերին նայելով՝ կասեմ բոլորին անունով։ Ազգանուններն էլ շատ տարօրինակ ազգանուններ են՝ պարսկական, թուրքական»,- ասաց նա։