Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի
Բրազիլիայի հարավային Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է 175 մարդ, ևս 111-ը անհետ կորել է:
Այս մասին հայտնում է Ազգային քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 72 զոհի և 103 անհետ կորածի մասին: