Յուվենտուսի սկաուտը ներկա կգտնվի Խորվաթիա-Հայաստան հանդիպմանը

Թուրինի «Յուվենտուսի» սկաուտը ներկա կգտնվի Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպմանը, որպեսզի հետևի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։
Այս մասին գրում է իտալական Tuttomercatoweb-ը, փոխանցում է Armsport-ը։
Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային կարճ ցուցակում։ «Ծեր սենյորան» կփորձի պայմանագիր կնքել «Կրասնոդարի» խաղացողի հետ, եթե նրանք չկարողանան պայմանավորվել Դոմենիկո Բերարդիի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, հայ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը իտալական գրանդին կարժենա 15 միլիոն եվրո: Էդուարդի ծառայություններով անձամբ հետաքրքրված է թուրինյան թիմի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։