Եվրո-2024․ Հայաստան - Ուելս հանդիպման մրցավարները

Հաստատվել է ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի Հայաստան - Ուելս հանդիպման մրցավարական կազմը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Բենուա Բաստիենը, մրցավարի օգնականներ՝ Հիշամ Զակրանին և Օրելիեն Բերտոմեուն: Չորրորդ պաշտոնյան կլինի Ժերեմի Պինյարը:
Հայաստան - Ուելս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 18։00-ին։