Հայտնի է՝ ինչ վնասվածք է ախտորոշվել Նարեկ Աղասարյանի մոտ

«Վեստ Արմենիայի» դեմ կայացած հանդիպման առաջին խաղակեսում «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը վնասվածք էր ստացել և հարկադրաբար փոխարինվել։
Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է սրունք-թաթային հոդի վնասվածք։
Ապաքինման համար կպահանջվի 1-1,5 շաբաթ։