Տեղի է ունեցել սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը․ Գագիկ Ծառուկյանը եղել է պատվավոր հյուր (տեսանյութ)
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան կիր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է․
«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը՝ 70-ից ավել երկրների մարզական պատվիրակությունների մասնակցությամբ։
Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին և թող հաղթի ուժեղագույնը: Աստված պահապան մեզ բոլորիս»: