Մահացել է Գենադի Գլադկովը

Երկուշաբթի 89 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, խորհրդային և ռուս կոմպոզիտոր Գենադի Գլադկովը, ով ավելի քան 100 ֆիլմերի երաժշտության հեղինակ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա օգնական և մենեջեր Մալիկ Ամինովը։
«Գենադի Իգորևիչը մահացել է այսօր, հրաժեշտի վայրն ու ամսաթիվը դեռ որոշված չեն, մենք շփվում ենք հարազատների հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։