Արցախի պետնախարարի խորհրդականը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային` Արցախի ժողովրդին աջակցելու համար

Շնորհակալություն Ֆրանսիայի Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, ովքեր Արցախի ժողովրդի համար այս ծանրագույն ժամանակահատվածում ուշադրություն են դարձրել մեր կարիքներին և հասել են Կոռնիձոր՝ իրենց սատարումը բերելու մեզ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Սա պետք է օրինակ ծառայի բոլոր արժեքահեն երկրների, համայնքների ու առաջնորդների համար՝ խոսքից անցնելու գործի և կասեցնելու ալիևյան ռեժիմի կողմից Արցախի ժողովրդի ցեղասպանությունը»,- նշել է Բեգլարյանը: