Երախտագիտություն ենք հայտնում Փարիզին և Ֆրանսիայի տարբեր շրջաններին՝ Արցախին ու նրա ժողովրդին աջակցելու համար. ԱԳՆ

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Փարիզին և Ֆրանսիայի տարբեր շրջաններին՝ Արցախին ու նրա ժողովրդին անդավաճան աջակցելու համար։
Այս մասին գրված է ԱՀ Արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում։
«Անն Իդալգոյի և այլ ընտրված պաշտոնյաների ղեկավարած նախաձեռնությունը հույս է ներշնչում, որ միջազգային հանրությունը կմիավորվի Արցախի հետ ամուր համերաշխության գաղափարի շուրջ»,֊ նշված է գրառման մեջ։