Մենք Չինաստանից միջնորդության կամ բանակցություններ կազմակերպելու առաջարկներ չենք ստացել․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թերահավատորեն է վերաբերվում Չինաստանի խաղաղության ծրագրին, որը կոչ է անում դադարեցնել պատերազմը և խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Նա նշել է, որ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը պետք է լինի առաջին տեղում։ Այս մասին Զելենսկին հայտարարել է The Yomiuri Shimbun-ի ճապոնական հրատարակությանը տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ նա դիվանագիտական ուղիներով Պեկինին հրավիրել է համագործակցել ուկրաինական խաղաղության ծրագրի շուրջ և գագաթնաժողով անցկացնել։ Այնուամենայնիվ, Պեկինից ոչ մի պատասխան դեռ չի ստացվել։
«Մենք Չինաստանից միջնորդության կամ բանակցություններ կազմակերպելու առաջարկներ չենք ստացել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։