Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սի Ցզինպինի և Զելենսկու միջև զրույցի հնարավորությունը
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում տեղեկատվություն չի տրամադրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Վլադիմիր Զելենսկիի միջև զրույցի հնարավորության մասին՝ նշելով, որ Պեկինը կապ է պահպանում բոլոր կողմերի հետ։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էին, որ Սի Ցզինպինը կարող է զանգահարել Զելենսկիին Մոսկվա այցից հետո։
«Ուկրաինական հարցի շուրջ Չինաստանը պահպանում է փոխգործակցությունը բոլոր կողմերի հետ: Ձեր կոնկրետ հարցի վերաբերյալ ես տեղեկություն չունեմ, որը կարող եմ տրամադրել»,- ասել է դիվանագետը։