ԱՄՆ գանձապետարանը խոսել է դոլարին այլընտրանք փնտրելու մասին
Ռուսաստանն ու Չինաստանը կենտրոնացած են դոլարին այլընտրանք ստեղծելու համար, սակայն դրան հասնելը չափազանց դժվար կլինի։
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։
«Ես, անշուշտ, ցանկանում եմ, որ դոլարը մնա աշխարհի պահուստային արժույթը: Ռուսաստանն ու Չինաստանը մոտիվացիա ունեն՝ փորձելու զարգացնել մեկ այլ համակարգ, որը կխուսափի դոլարի օգտագործումից: Բայց դա մի բան է, որին հասնելը չափազանց դժվար է: Եվ ես վստահ եմ, որ դոլարը դեռ երկար ժամանակ կմնա աշխարհի պահուստային արժույթը՝ չնայած այն շրջանցելու համակարգեր ստեղծելու տարբեր փորձերին»,- ասել է նա։