Դրսում՝ ժողովրդավար, ներսում՝ բռնապետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գերմանիայում ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Արեւելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման ինդեքս»-ի համաձայն, Հայաստանը գլխավորել է «Ժողովրդավարություն եւ լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը եւ առաջատար է հետեւյալ 5 ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ, կարծիքի եւ խոսքի ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ եւ քաղաքական բազմակարծություն»:
Հայաստանցիների աչքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ձախողվել է, դատական համակարգից հեռացվում են անկախ և գրագետ դատավորները, իշխանություններին քննադատողները պատժվում են, կեղծվում են անգամ ՔՊ վարչության ընտրությունները, քաղաքական ընդդիմախոսները բանտարկվում են, բողոքի ակցիա անողներին բերման են ենթարկում ոստիկանություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: