Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (տեսանյութ)Եթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ (տեսանյութ)Կան մոլորվածներ, բայց թող գան, միանան. Որպես քրիստոնյա ես պետք է իմ եկեղեցու հետ լինեմ․ Արամո (տեսանյութ)Անօդաչուները հարձակվել են ռուսական նավթավերամշակման գործարանի վրա և թռչել դեպի ՄոսկվաԱյո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի էԵրևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատվածԵրևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններԱլմաթիում մեկնարկել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Մահացել է ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետԴերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ)Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ ուսումնական հաստատություններ, այլևս չկա... Արցախի ՄԻՊ-ն ուղերձ է հղել ԵՊՀ-ի և Ամերիկյանի ուսանողներին (լուսանկար)Փաստաբանները պետք է հայտարարեն գործադուլ և կաթվածահար անեն նիկոլական իրավապահ համակարգը. Տիգրան ԱթանեսյանԽաղաղ հավաքների միջոցով խնդիրների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ. իրավապաշտպանԵս հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասինՈստիկանությունը չի թույլատրում բեռնատարները մուտք գործեն Երևան․ ՀԵՏՔ (լուսանկարներ)Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)
Բողոքի ակցիայի հերթական մասնակիցն է ձերբակալվելՋեյհուն Բայրամովը մեկնել է Արարատ Միրզոյանի հետ բանակցություններիՀենց առաջին օրվանից Սրբազանի ոտքերն արյnւնլվա էին եղել, ինչը ես անձամբ ֆիքսել եմ տեսանյութով, որից մի կադր կտեղադրեմ. Արշակ ԶաքարյանՀայտնի ուռուցքաբանը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումըՍյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներԵրեկվանից ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի շարժման մասնակիցների հետ կոնտակտի են դուրս եկել․ Սուրեն ՊետրոսյանՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ու Բագրատ Սրբազանի եռակողմ հանդիպման մանրամասները2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. ՎարդևանյանԻսրայելում գիշերը վերսկսել են ցույցերըՌոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով․ ՍրբազանՄեր հաղթանակները մեր պատմության անբաժան մասն են և մեզ հետ են․ Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում (տեսանյութ)Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանությունՎրաստանում ցույցերը շարունակվում են. գիշերը եղել են մեծ թվով ձերբակալություններ
ԵՊՀ Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժածՓաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներԹիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվիՍպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․ «Հրապարակ»ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ ԱդրբեջանիԴասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով. ՄելիքյանՊայքարը կլինի ծանր, բայց արժանապատիվ․ պիտի ապրել արծվի, ոչ թե մողեսի պես
Հասարակություն

Դուք գիտե՞ք՝ մենք ովքեր ենք. Էրեբունիում ոստիկանների հետ ծեծի միջադեպի մասնակիցները ՔՊ-ական պատգամավորի վարորդի և Վերաքննիչ դատարանի պաշտոնյայի որդիներն են

Ոստիկանության Էրեբունու բաժնում օրերս տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցի հայկական տիրույթում: Ամպագոռգոռ վերնագրեր տարածվեցին, թե բաժնում ծեծի են ենթարկվել անչափահասներ և, ուշադրություն, փաստաբաններ: 

Որոշներն ավելի հեռուն գնացին, թե՝ սա իշխանության կողմից կազմակերպված հարձակում է փաստաբանական համայնքի վրա: Վերջին «թեզը» հատկապես տարօրինակ է, երբ իմանում ենք, թե ովքեր են միջադեպի կողմում...

Ամեն ինչի մասին, սակայն, հերթով: 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանում՝ Դիմիտրովի այգի կոչվող տարածքում գտնվող զրուցարաններում հավաքվող, իրենց ժամանակն անցկացնող ծեր տղամարդիկ քանիցս դիմել են ոստիկաններին՝ դժգոհելով, թե երիտասարդները հավաքվում են զրուցարանում, կեղտոտում այն, հավանաբար նաև՝ թմրանյութ օգտագործում և իրենց էլ թույլ չեն տալիս հավաքվել այդտեղ, ժամանակ անցկացնել: 

Եվ ահա, փետրվարի 8-ին, Էրեբունու բաժնի 2 օպերլիազոր Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս հենց նշված տեղանքում հանդիպում են շուրջ 2 տասնյակ երիտասարդի: Մոտենում են, ներկայանում, բայց երիտասարդների արձագանքը տարօրինակորեն անհարգալից է լինում: Մոտավորապես հետևյալ կերպ՝ դուք ո՞վ եք, որ մեզ մոտենաք, հարցեր տաք, դուք գիտե՞ք՝ մենք ովքեր ենք: Իսկ ճշմարտությունն այն է, որ երիտասարդներից մեկը ՔՊ-ական պատգամավորներից մեկի վարորդի որդին է, մյուսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Տոնականյանի որդին: Երիտասարդները չեն բավարարվում միայն գռեհիկ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, սկսում են հրմշտոց և քանի որ քանակապես շատ են, հարձակվում են 2 օպերների վրա: Մեկ այլ օպերլիազոր՝ տարածքում ծառայություն իրականացնող, տեսնելով, որ երիտասարդները զրուցարանում ծեծկռտուք են սկսել, մոտեցել է՝ հանդարտեցնելու նրանց, սակայն նրա վրա ևս հարձակվել են: Դրանից հետո արդեն եկել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպեր գծով տեղակալն ու այլ աշխատակիցներ: Միջադեպի արդյունքում ծեծի անմիջական մասնակից քաղաքացիներից 5-ը ձերբակալվել է, մյուսները դիմել են փախուստի:  

Երկու ոստիկան, միջադեպից հետո, ստացած տարբեր մարմնական վնասվածքներով դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նրանց մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, գանգի կոտրվածք:

Այս ամբողջ նախապատմության մասին փաստաբանները, «նրբանկատորեն» լռում են: 

Հաջորդ օրը՝ արդեն փետրվարի 9-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում տեղի է ունենում անչափահասներից մեկի և օպերլիազորի առերես հարցաքննությունը, որին մասնակցում են փաստաբաններ, անչափահասի հայրը, նույն ինքը՝ Էդգար Տոնականյանը և հոգեբան։ Վերջինս սադրում է, նաև հայհոյանքներ հնչեցնում, մոտավորապես, թե՝ «ով իմ տղային... ես՝ նրա...»: Փաստաբաններից մեկը՝ Մարզպետ Ավագյանը, քննչական գործողության ավարտից հետո, օպերլիազորին ասում է, թե՝ «քո հետ խոսելու բան ունեմ», օպերլիազորը պատասխանում է՝ թող մնա վաղը, նա էլ, թե՝ չէ, այսօր: Փաստաբանը, նկատի ունենալով ոստիկանությունում ավելի վաղ իր լսած խոսակցությունը ինչ-որ մարզպետի և գյուղապետի մասին, վերագրում է իրեն և հայհոյում՝ «ով ինձ նկատի ուներ, ես նրա ծնողը...» (նկատի ունի իր անունը-խմբ.): Տեղի է ունենում վիճաբանություն, որին միանում նաև մյուս փաստաբանը՝ Էմանուել Անանյանը, ով ոտքով հարվածում է օպերլիազորներից մեկին:

Որպեսզի միջադեպը չվերաճի ծեծկռտուքի, Էրեբունու բաժնի օպեր գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը մի քանի այլ ծառայողի հետ փաստաբանին և օպերլիազորներին մեկուսացնում են միմյանցից: Ի դեպ, Փաստաբանների պալատում՝ ակումբի նիստում, երեկ պահանջել են Ներքին գործերի նախարարությունից՝ «անհապաղ դադարեցնել» Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազորներից մեկի լիազորությունները, ինչն, առնվազն անհասկանալի ու տարօրինակ է: 

Հարկ է նշել, որ լալահառաչ պնդումները, թե փաստաբաններին ծեծի են ենթարկել, նույնիսկ զավեշտալի են, քանի որ նույնիսկ բժշկական զննությունը փաստաբաններից մեկի վրա որևէ վնասվածք չի արձանագրել, մյուսի դեմքի և ականջի շրջանում կարմրած հատվածներ են եղել: 

Ինչ վերաբերում է անչափահասին, ապա հենց նա է հայտնի տեսանյութում պնդում, որ իրեն չեն խփել, ինքն ընկել է, չնայած նկարահանողն ասում է, որ ինքը տղայի հոր ընկերն է ու համոզում, որ ասի այնպես, ինչպես ինքն է պնդում: 

«Քացով-մացով, հա՞, տենց բանե՞ր»,- հարցնում է նա՝ գլխի գցելով տղային, թե ինչ պետք է ասի, վերջում էլ ևս մեկ անգամ ուղղորդում, թե՝ դա հենց քեզ է պետք: 

Նշենք, որ այս տեսանյութը հեռացվել է սկզբնաղբյուրից, որը, սակայն, գտնվում է մեր ձեռքի տակ: 

Ավելին՝ մեր թղթակիցը փետրվարի 12-ին՝ կիրակի օրը, եղել է այդ տարածքում, զրուցել ոստիկաններին դիմած պապիկների հետ: Վերջիններս, իհարկե, չներկայանալով, խուսափելով հնարավոր հաշվեհարդարից, շնորհակալություն հայտնեցին իրավապահներին՝ իրենց աշխատանքն անելու համար: 

«Բալես, շատ լավ ա, որ էդ լակոտ-լուկուտներն էլ ստեղ չեն գալիս, մենակ թե ափսոսում ենք, որ ոստիկաններն էդքան վնասվածքներ են ստացել»,- ասաց նրանցից մեկը:

«Բայց սենց չի մնա, ամեն ինչ կպարզվի ու իրական մեղավորները պատասխան կտան»,- լրացրեց մեկ ուրիշը՝ պնդելով, որ ինքն ականատես է եղել դեպքին: 


Շարունակելով՝ նշենք, որ Է՛լ ավելի զավեշտալի է պնդումը, թե սա իշխանության կողմից հարձակում է փաստաբանների ինստիտուտի նկատմամբ: Հարյուրավոր փաստաբաններ հարյուրավոր ոստիկանների հետ ամենօրյա, ամենժամյա աշխատանք են կատարում, ինչո՞ւ պետք է ոստիկանները «հարձակվեին» հենց այդ երկու փաստաբանի վրա: Իսկ մենք պնդում ենք, որ մեդալը երկու կողմ ունի և «անմեղ» փաստաբանին որևէ մեկը չէր նեղացնի: Իշխանությունը չէր հարձակվի փաստաբանների վրա, որովհետև թե՛ դատարանի պաշտոնյան, թե՛ պատգամավորի վարորդը երկուսն էլ իշխանական բուրգի անդամներ են և փաստորեն, հենց փաստաբանների ճամբարում: Ավելին՝ Մարզպետ Ավագյանի կինը՝ Մերի Ասրիյանը, աշխատում է նույն Վերաքննիչ դատարանում, որտեղ պաշտոնի է Էդգար Տոնականյանը: Հետևություններն ու պատճառահետևանքային կապը թողնում ենք  ընթերցողի պարզ տրամաբանությանը: 

Իսկ թե ովքեր են պղտոր ջրում որսացողները, ովքեր են «նեղված-նեղացած» մնացել ոստիկաններից և անձամբ ՆԳՆ նախարարի՝ այդ պաշտոնում նշանակվելուց, մեր հաջորդ հրապարակումներում: