Ես հաճախ եմ ասել, որ մեր զարթոնքը Արցախից է գալու, ինչը նշանակում է, որ Արցախը ո'չ միայն չի ընկնելու, այլև հառնելու է. Արա Պողոսյան

Աշխարհում կարծես թե փոխվում է Արցախի նկատմամբ ընկալումը, ինչին զուգահեռ Ադրբեջանը փորձում է շտապել, Ադրբեջանը փորձում է օղակն ավելի սեղմել։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Երբ փոքր էի, հաճախ բանակ բառը լսելիս ասոցացնում էի Արցախի հետ։ Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է, որ կա։
Երբ փոքր էինք, տատս պատմում էր մեր հարևանի որդու մասին, ով համարվում էր «անհայտ կորած»: Հարցնում էի, թե ո՞նց է կորել տատի։ Տատս ասում էր. «Բալա ջան, գնաց բանակ, կռվի տարին կորավ»: Հարցնում էի, իսկ այդ բանակը որտե՞ղ է տատի։ Տատս էլ ասում էր թե Ղարաբաղ բալա ջան։ Ու էդպես ինձ մոտ բանակը մնաց հենց Արցախը։
Ես հաճախ եմ ասել, որ մեր զարթոնքը Արցախից է գալու, ինչը նշանակում է, որ Արցախը ո'չ միայն չի ընկնելու, այլև հառնելու է»,-գրել է նա։