Հրազդանի բ/կ տեղափոխված բոլոր երեխաները դուրս են գրվել. ԱՆ

Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Երեխաները տեղափոխվել էին Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։