Հայ լեզուն հայոց բանաստեղծական արվեստ-հայ երաժշտություն կապը խթանելու պահանջ ունի․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ)
Հայ կոմպոզիտորական դպրոցը պատմական երկար ճանապարհ չի անցել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը՝ հավելելով, որ Կոմիտասի հիմնադրած դպրոցը մեծապես զարգացրել է արվեստը՝ հասցնելով այն միջազգային բարձր մակարդակի։
«Հիմնականում Արամ Խաչատրյանի հզոր աստղը լուսավորեց մեր գործիքային երաժշտության ճանապարհը, և ոչ խմբերգայինը և երգեցողականը։ Հետևաբար, պետք էր հատուկ ուշադրության արժանացնել Կոմիտասի հիմնադրած դպրոցին, նա ամբողջությամբ երգող կոմպոզիտոր էր՝ պատարագ, մեներգեր, խմբերգեր։ Եվ այս կապը Կոմիտասի հետ պետք էր հատուկ ուշադրության արժանացնել»,- ասաց կոմպոզիտորը։
Նրա խոսքով՝ անցյալի հետ կապված մեր բանաստեղծական արժեքները քիչ են մտել երաժշտություն, չափազանց փոքր է դրանց թիվը, հատկապես հաջողված գործերի։
«Հետևաբար, հայ լեզուն հայոց բանաստեղծական արվեստ- հայ երաժշտություն կապը խթանելու պահանջ ունի»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։
Նա նշեց, որ ինքն իրեն համարում է հայ գրականության երաժիշտ ու հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր։
Մանրամասները՝ տեսանյութում