Խաղաղապահները հումանիտար օգնություն են բաժանել Մարտունիում
Արցախի հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները հայկական միջազգային «Հայեր Միացեք» բարեգործական կազմակերպության հետ համատեղ հումանիտար օգնություն են բաժանել Մարտունու շրջանում։
Խաղաղապահների գործունեությունը լուսաբանող տելեգրամյան ալիքը հայտնում է, որ թիրախային օգնություն է ստացել 237 ընտանիք, որոնք հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։
Ընտանիքներին տրվել են պարենային փաթեթներ։