«Ռեալը» վաճառքի կհանի Էդեն Ազարին
The Atheltic-ը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է փետրվարին երկխոսություն սկսել Էդեն Ազարի հետ՝ քննարկելու հարձակվողի ապագան Իսպանիայում:
Los Blancos-ը նախկինում որոշել էր վաճառել Ազարին հունվարին, բայց հետո իսպանական գրանդը որոշեց շարունակել նրան պահել թիմում մինչև 2023 թվականի ամառ:
Չելսիի նախկին խաղացողը հսկայական աշխատավարձի պայմանագիր ունի Մադրիդում, և ակումբը ցանկանում է բեռնաթափել ծախսերից։