«Ռեալը» կփորձի գնել Հարի Քեյնին
Ըստ Sport BILD-ի, Մադրիդի «Ռեալը» լուրջ քայլեր կձեռնարկի «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնին ձեռք բերելու համար, եթե Կարիմ Բենզեման հեռանա ակումբից։
29-ամյա Քեյնը այն քիչ խաղացողներից է, ով կարող է փոխարինել Բենզեմային։
35-ամյա խաղացողի պայմանագիրն ավարտվում է ամռանը, և Քեյնը կարող է իդեալական փոխարինող լինել, եթե «Ոսկե գնդակի» դափնեկիրը հեռանա: