«Դեպի օդանավակայան՝ վաղ առավոտյան թռիչքի». որ երկրում է նշել ծննդյան տարեդարձը Սիրուշոն (լուսանկար)
Հունվարի 7-ին երգչուհի Սիրուշոյի ծննդյան տարեդարձն էր: Երգչուհին նշում է իր 36-ամյակը: Երգչուհու հրապարակումներից պարզ դարձավ, որ նա ծննդյան տարեդարձը դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրություններում:
Սիրված երգչուհին, ինստագրամյան իր էջում հրապարակել էր լուսանկար և գրել.
«Վերջին տարիներին այստեղ հիմնականում աշխատանքով եմ եղել և ամբողջովին այլ կողմից ճանաչել Էմիրությունները»:
Ավելի ուշ, ինստագրամի իր «սթորի» բաժնում, Սիրուշոն հրապարակել էր լուսանկարներ՝ երեկոյի հետ կապված:
Ժամեր առաջ, Սիրուշոն նոր լուսանկար է հրապարարեկել և գրել.
«Դեպի օդանավակայան՝ վաղ առավոտյան թռիչքի»: