Սեպտեմբերի 12-13-ից հետո սահմանին միշտ էլ կրակոցներ եղել են, վտանգ միշտ էլ կա . Պապիկյան (տեսանյութ)
Սեպտեմբերի 12-13-ից հետո սահմանին միշտ էլ կրակոցներ եղել են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախրար Սուրեն Պապիկյանը:
«Այս պահին այլ մեկնաբանություն չունեմ: ՊՆ-ն ամեն օր հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,-ասաց նա:
Հարցին՝ պատերազմի վտանգ կա՞, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Ժողովուրդ, պատերազմի վտանգ միշտ էլ կա»։
Հնդկաստանից զենք գնելու հարցին Սուրեն Պապիկյանը չպատասխանեց. «Կոնֆիդենցիալ ինֆորմացիաներից չեմ խոսելու»։
Սուրեն Պապիկյանը շտապեց վերելակ մտնել, նրա հետևից էլ վերելակ մտան անվտանգության աշխատակիցները, սակայն վերելակը տեղից չշարժվեց։ Լրագրողներն անվտանգության աշխատակիցներին զգուշացրեցին, որ իրենք շատ են, նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ, վերելակի դռները չեն փակվի, պետք է մի քանիսը դուրս գան։ Երկու հոգի վերելակից դուրս եկան՝ դռները կրկին չփակվեցին, ստիպված բոլորը դուրս եկան։