Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին վերադարձնել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Մարիա Զախարովա
Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին վերադարձնել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանին դուր չեն գալիս ինչ-որ աշխարհաքաղաքական և այլ խաղեր այս բնույթի հումանիտար խնդիրների շուրջ։ Մոսկվան հետևողականորեն կոչ է անում Բաքվին և Երևանին վերջնականապես փակել այս հարցը՝ վերադարձնել ձերբակալվածներին «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով, ասել է Զախարովան։