Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում հայ ձյուդոիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում:
Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ), կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին, բրոնզե մեդալներ են նվաճել:
Պատանեկան օլիմպիական փառատոնում իրենց ելույթներն ավարտել են Հայաստանը ներկայացրած Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը:
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված է 19 մարզիկով, որոնք կպայքարեն 7 մարզաձևերում:
Պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը 2 ներկայացուցիչ կունենա աթլետիկա, 3 ներկայացուցիչ՝ սպորտային մարմնամարզություն, 2 ներկայացուցիչ՝ թենիս, 2 ներկայացուցիչ՝ բադմինթոն և ևս 2 ներկայացուցիչ՝ լող մարզաձևերում: