Ես վստահ եմ, որ Երևանի և Բուդապեշտի միջև չվերթը բավական մեծ հետաքրքրության կարժանանա և՛ հայ զբոսաշրջիկների կողմից և՛ հունգարացի զբոսաշրջիկների կողմից. Միրզոյանը` Բուդապեշտում Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով (տեսանյութ)Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններումԵրկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից․ Դավիթ ԱմալյանՉեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես․ այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է․ Տեր Հովհաննեսը կոչ արեց միանալ իրենցՆահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, հիվանդանոցից եկել է միանալու երթին, Բագրատ Սրբազանը հորդորեց հետ գնալ հիվանդանոց (տեսանյութ)
Հարցվածների 77 տոկոսը դեմ է և' ՀՀ օրհներգի, և' ՀՀ զինանշանի փոփոխությանը (լուսանկար)
Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ)Սրանք վախերի ու սարսափի մեջ են, երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան, միանան քայլերթին. Գառնիկ ԴանիելյանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցամսյա ժամանակահատվածում կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. հայտարարություն Բուդապեշտում կայացել է Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը (տեսանյութ)Եռաբլուրի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը միացավ երթին (տեսանյութ)
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
ԱՄՆ-ը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա. ԱՄՆ կոնգրեսական
Բագրատ Սրբազանը ոչ թե մասոնական ակումբ, այլ նույն շենքում տեղակայված` Asekose.am-ի տաղավար է այցելել և հարցազրույց տվել. իշխանական քարոզչամեքենայի մանիպուլյացիան (տեսանյութ)
Պայքարին են միացել զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ցավում եմ իրենց համար, շատերին անունով գիտեմ․ կգա ժամանակ, ուղղակի աչքերին նայելով՝ կասեմ բոլորին անունով․ Բագրատ ՍրբազանՋո Բայդենը կարող է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Միշել ՕբամայիՈղջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան
Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը (տեսանյութ)
Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմինՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններԴեմ ես խավարին` լույս վառիրՊարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի (տեսանյութ)Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (լուսանկարներ)
ՔՊ-ականը 5 անգամ խմբագրել է կռիսների՝ ճոճվող նավից թռչելու մասին իր գիշերվա գրառումը (լուսանկարներ)
Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա
Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար Ուկրաինական անօդաչուները հարվածել են Բելգորոդին. կան զոհեր և վիրավորներ«Անթույլատրելի է օտարածին հայտարարություններով կեղծել պատմական արդարությունը». Չեխիայի «Ուրարտու» հայ-չեխական միությունն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՖանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից. Վահե ՀովհաննիսյանՍիրիայում սպանվել է Հեզբոլլահի ներկայացուցիչըԵրևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշերՈղջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով է խաղում, մյուսը՝ թղթե ինքնաթիռով (տեսանյութ,լուսանկարներ)
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր վերսկսվել է ժամը 11:00-ից
Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային (լուսանկարներ)Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԲրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-իՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ինՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՍրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է ու դրա համար են խառնվել իրար․ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությունների մասին
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. ՊՆ
5 իրավապաշտպան հայտարարություն է տարածել մայիսի 9-ին ընդառաջ Հալաբյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը (լուսանկարներ)Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան
Հասարակություն

Կինոգործիչներն իրենց մտահոգությունն են արտահայտում Կինոմիության շենքի բակում նախատեսվող ռեստորանի բացման կապակությամբ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքի բակի միջնամասում, որտեղ տարիներ շարունակ կինոյին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել, շինարարական աշխատանքներ են իրականացվում: Տարածքում նախատեսում են գարեջրատուն-ռեստորան կառուցել: Կինեմատոգրաֆիստների միությունը դա համարում է անօրինական և դիմել է դատարան, Երևանի քաղաքապետարան՝ գործընթացը կանխելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեռ մայիս ամսին Վարչական դատարանը Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը կասեցնելու որոշում է կայացրել, սակայն շինարարությունը շարունակվում է. բետոնապատվում է ծառերից ու թփերից կտրված բակը: Կինեմատոգրաֆիստների միության դիմումները քաղաքապետարանի թեժ գծին արդյունք չեն տալիս:

Հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը միության նախագահ Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ բազմիցս դատարանների և իրավաբանների օգնությամբ ապացուցել են, որ շինարարությունն ապօրինի է, սակայն լուծում դեռ չի գտնվել:

«Մեր մշակութային օջախները մեծ հարվածի տակ են, որովհետև մարդիկ մտածում են, թե դրանք պետք է շատ շտապ վերածել սրճարանների և ռեստորանների»,-նշեց նա և ընդգծեց, որ իրենք իրավական բոլոր հիմքերն ունեն հաղթած համարվելու համար և չեն լռելու, պատրաստ են միջազգային բոլոր իրավաբանական հիմնարկներով անցնել:

Ըստ կինոգործիչների՝ այն, ինչ կատարվում է, հանցագործություն է Կինեմատոգրաֆիստների միության նման լուրջ կենտրոնի հանդեպ, որում արդեն 4-5 տարի է մեծ ներդրումներ են արվում: «Բարձիթողի մնացած Կինոյի տունը դարձել է լուրջ միջազգային մշակութային կենտրոն: Մենք նամակ ենք ուղղել ՀՀ վարչապետին, որը մեր վերջին հույսն է»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նշեց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ այդ այգում գարեջրատուն կառուցելու համար շինթույլտվություն է տվել: «Այգին օրինականացրել էին որպես միհարկանի ինքնակամ շինություն ինչ-որ մեկի անունով: Մենք դիմել ենք դատարան և վիճարկում ենք դա, դիմել ենք իրավապահ մարմիններին, քրեական գործ է հարուցվել կենտրոնի քննչականում, սակայն գործը կարծես քնեցվում է: Դատարանում վիճարկեցինք նաև շինարարության թույլտվությունը: Վիճարկելով՝ միջնորդեցինք, որ կասեցնեն շինարարությունը մինչև գործի ավարտը: Դատարանը սկզբից մերժեց մեր միջնորդությունը, հետո տասը ամիս գործը քննվեց, հետո եկան ու սկսեցին ծառերը կտրել, և մենք կրկին դիմեցինք դատարան: Տեղեկացրինք, որ ծառերը կտրել են, հաջորդ քայլը լինելու է հողի շերտը բետոնապատելը, այսինքն՝ անիմաստ է դառնում մեր դատական պաշտպանությունը: Դատարանը 2022 թվականի մայիսի 25-ին որոշեց կասեցնել շինարարության թույլտվությունը»,-պատմեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ որոշումն ուղարկվել է բոլոր կողմերին: Այն ստացել են և՛ կինոմիությունը, և՛ քաղաքապետարանը, և՛ կառուցապատողները: «Սա նշանակում է, որ այդ շինարարությունը չի կարող իրականացվել, բայց որոշ ժամանակ անց նորից ինձ ահազանգում են, որ շինարարությունը վերսկսվել է. հողը փորել են, ջրահեռացման խողովակներ են տեղադրում: Հուլիսի 11-ին կրկին դիմում-բողոքով դիմեցինք Երևանի քաղաքապետարանին՝ հիշեցնելով, որ դատարանը կասեցրել է շինարարությունը: Մինչ օրս արձագանք չկա»,-մանրամասները ներկայացրեց Մեժլումյանը: