Ուկրաինայում հայտնել են, որ Ուկրաինա բելառուսական բանակի ներխուժման անմիջական վտանգ չկա
Ուկրաինա բելառուսական բանակի ներխուժման անմիջական վտանգ չկա, հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։
«Զորքերի խմբավորում չի ստեղծվել, այդ խմբավորման համար հրամանատարա-վերահսկման համակարգ չի գործում։ Միևնույն ժամանակ, բելառուսական զորքերի մշտական տեղաշարժը նպատակ ունի մեզ ոտքի վրա պահելու»,-պարզաբանել է նա:
«Մշակվում են Բելառուսի տարածքից հնարավոր հարձակողական գործողությունների տակտիկական ծրագրեր»,- ասել է Սկիբիցկին։