Փոխվարչապետ Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով ս.թ. մայիսի 20-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Նիստի օրակարգի շրջանակներում մասնակիցները մասնավորապես կքննարկեն ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։