Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Տնտեսություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Բազելի Կառավարման ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Շվեյցարիայի Բազելի Կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները Հայաստան կատարած երկօրյա մոնիթորինգային այցի շրջանակներում հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի և կառույցի ղեկավար կազմի մյուս անդամների հետ:

2003 թվականից ի վեր Բազելի Կառավարման ինստիտուտը գործընկեր պետություններին աջակցում է կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում: Ինստիտուտի ներկայացուցիչներ Ջոնաթան Սփայսերն ու Սթեֆն Ռեթքլիֆը, ներկայացնելով իրենց գործունեության առանցքային ուղղությունները, կարևորել են հատկապես ինստիտուտի կողմից գործընկեր երկրներին ցուցաբերվող աջակցությունը երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի ու ֆինանսական առավել բարդ հանցագործությունների քննության աշխատանքներում: Հիշյալ ծրագրերն իրականացվում են Ակտիվների վերականգնման միջազգային կենտրոնի (ICAR) միջոցով` հատուկ մասնագետների խմբի կողմից օպերատիվ կերպով տրամադրվող տարաբնույթ խորհրդատվություններով և հետազոտություններով:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար` Ջոնաթան Սփայսերն ու Սթեֆն Ռեթքլիֆը անդրադարձել են համագործակցության շրջանակում հնարավորինս շուտ գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությանը` հույս հայտնելով, որ շոշափելի արդյունքներն արդեն տեսանելի կլինեն կարճ ժամանակ անց:

Հանդիպման ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Բազելի Կառավարման ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կոռուպցիայի, տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների կամ հանցավոր գործունեության այլ տեսակների միջոցով ձեռք բերված ակտիվների բացահայտման և դրանց վերադարձի ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև նշված հանցագործությունների արդյունավետ քննությանն ուղղված ծրագրերի և ռազմավարությունների մշակմանը նպաստելու նպատակով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, շվեյցարական կողմին շնորհակալություն հայտնելով նման հեղինակավոր հաստատության հետ համագործակցելու գործնական մեկնարկի համար, համոզմունք է հայտնել, որ հուշագրի կնքումը արդյունավետ հիմք կծառայի ավելի սերտ համագործակցության համար:

Բազելի Կառավարման ինստիտուտի խորհրդի գործադիր տնօրեն Գրետտա Ֆենները, իր հերթին, շնորհավորելով Սասուն Խաչատրյանին նորաստեղծ կառույցի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նույնպես կարևորել է փոխըմբռնման հուշագրի կնքումով համագործակցության արդյունավետ սկիզբ ապահովելու հանգամանքը` վկայակոչելով շվեյցարական կողմի պատրաստակամությունը վերը նշված ուղղություններով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին այսուհետ ևս հնարավորինս աջակցելու հարցում: