Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Մոսկվա և Կիև
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը Կիև և Մոսկվա այցելելուց առաջ հայտարարել է Արևմուտքի պատրաստակամության մասին Ռուսաստանի հետ բանակցություններ վարել՝ Ուկրաինայի շուրջ հակամարտությունում լարվածությունը թուլացնելու համար, գրում է dw.com-ը։
«Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության երկկողմանի համաձայնագրերի և քայլերի շուրջ, որոնք ավելի մեծ անվտանգություն կբերեն բոլորին Եվրոպայում, ներառյալ Ռուսաստանին», - ասաց նա երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին Բեռլինում՝ Կիև թռչելուց առաջ:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Արևմուտքը «չի կարող և չի պատրաստվում զիջումների գնալ հիմնարար սկզբունքների շուրջ, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, դաշինքների ընտրության ազատությունը»: