ԱՄՆ-ն առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրի Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտական քայլերի մասին.Սալիվան
ԱՄՆ վարչակազմը հաջորդ շաբաթվա սկզբին կկարողանա լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանի նկատմամբ հետագա դիվանագիտական քայլերի մասին, CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք սերտ կապի մեջ ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ, այդ թվում՝ ուկրաինացիների հետ... Մենք սերտորեն համակարգված աշխատում ենք հաջորդ քայլերի շուրջ։ Հաջորդ շաբաթվա սկզբին մենք կկարողանանք ավելի շատ տեղեկություններ հաղորդել հետագա դիվանագիտական քայլերի վերաբերյալ»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։
Սալիվանը կրկնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է թե՛ սրել իրավիճակը, թե՛ շարունակել դիվանագիտական աշխատանքը։