Ջանլուիջի Դոննարումման ճանաչվել է 2021 թվականի լավագույն դարպասապահ
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից Ջանլուիջի Դոննարումման ճանաչվել է 2021 թվականի լավագույն դարպասապահ։ ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահը քվեարկության արդյունքում 170 միավորով զբաղեցրել է առաջին տեղը։
Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերն է (75)։ Լավագույն եռյակը եզրափակում է Էդուարդ Մենդին Չելսիից (40):
Լավագույն հնգյակում են նաև արգենտինացի Էմիլիանո Մարտինեսը «Աստոն Վիլլայից» (25) և սլովենացի Յան Օբլակը «Ատլետիկոյից» (20):